«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը, նա կանչվել է ԱԱԾ․ Նաիրա Զոհրաբյան

16/11/2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա ԱԺ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Այս մասին փաստաթուղթը հրապարակել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։

Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։

Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»,- գրել է նա։