«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի առջև ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով

20/03/2022

Նախ՝ համաճարակը և գնաճը։ Հիմա՝ պատերազմ և պատժամիջոցները։

Ռուս-Ուկրաինական հակամարտության գլոբալ ազդեցությունը անմիջապես զգացվեց համաշխարհային շուկայում, երբ նավթի և գազի գները բարձրացան՝ ազդելով ամբողջ աշխարհով մեկ շուկաների վրա:  Բայց սպառնալիքների շարքը սրանով չի սահմանափակվում, քանի որ համաշխարհային շուկա մատակարարումների համակարգը խաթարված է, որը հանգեցնում է կենսական սննդային մթերքների, ինչպիսիք են ցորենը, արևածաղկի ձեթը և եգիպտացորենը, արտահանման խափանումների։

Նույնիսկ նախքան Ռուսաստանի Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսելը՝ շատ վերլուծաբաններ կարծում էին, որ 2022 թվականը աշխարհի շատ մասերում պարենային թանկարժեք գների, սննդի պակասի և խոր սովի տարի էր լինելու:

Ուկրաինան և Ռուսաստանը, որոնք Եվրոպայի համար համարվում են պարենի հիմնական մատակարարներ, ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման 30%-ը։ Ուկրաինան և Ռուսաստանը նաև համաշխարհային մասշտաբով մատակարարում են արևածաղկի ձեթի 80%-ը և եգիպտացորենի կամ եգիպտացորենի արտահանման ընդհանուր հինգերորդ մասը:  Եգիպտացորենի պակասը, որն օգտագործվում է որպես կենդանիների կեր, կարող է ազդել նաև մսի գների վրա: Տարածաշրջանում արտադրվող հիմնական գյուղատնտեսական ապրանքների գները արդեն իսկ կտրուկ աճել են։ Մեկ տոննա ցորենի գինը հասել է ռեկորդային 400 եվրոյի, մինչդեռ պատերազմից առաջ այն կազմում էր 280 եվրո, իսկ 2020 թվականի գարնանը՝ 150 եվրո:

Մեկ այլ լուրջ խնդիր պարարտանյութի հասանելիությունն է: Ռուսաստանից պարարտանյութերը կազմում են համաշխարհային արտադրանքի 13 տոկոսը: Ֆերմերների համար անհրաժեշտ է մշակաբույսերի իրենց արտադրական նպատակներին հասնելու համար։ Այն երբեք ավելի թանկ չի եղել, քանի որ Ռուսաստանից արտահանումը դադարում է: Եվրոպայում արդյունահանումը նվազել է նաև բնական գազի թանկացման պատճառով, որը ազոտի վրա հիմնված պարարտանյութերի հիմնական բաղադրիչն է։

ՄԱԿ-ն արդեն գնահատել էր , որ սովի համաշխարհային մակարդակը հասել է 15 տարվա ամենաբարձր մակարդակին՝ համաճարակի պատճառով, և այժմ ասում է, որ այն գնալով վատթարանում է: Մարտի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոշտ նախազգուշացում արեց Ուկրաինայի պատերազմի ավելի լայն սպառնալիքների՝ աշխարհում սովի մասին: «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը», - ասաց նա, նշելով, որ աֆրիկյան 45 և ամենաթույլ զարգացած երկրները ներկրում են իրենց ցորենի առնվազն մեկ երրորդը երկու երկրներից: Այդ երկրներից 18-ը ներկրում են առնվազն 50 տոկոսը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գնահատականների համաձայն, ամբողջ աշխարհում լրացուցիչ 8-13 միլիոն մարդ սովի  կմատնվի, եթե Ուկրաինայից և Ռուսաստանից սննդամթերքի արտահանումը ընդմիշտ դադարեցվի:

Այժմ  պատերազմը իր ազդեցությունն է թողնում ամբողջ աշխարհում: Իրավիճակը արագորեն բարդանում է, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի որոշ հատվածներում սովի մեծ հավանականությամբ, զգուշացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը:

Նշենք, որ այս երկրների մեծ մասն արդեն տնտեսապես թուլացել է համաճարակի և երաշտի պատճառով։ Այս ամենի արդյունքում Հունգարիան, Թուրքիան, Ալժիրը, Արգենտինան և Ինդոնեզիան, Եգիպտոսը արդեն իսկ ամբողջությամբ կամ մասնակի արգելքներ են դրել հացահատիկի կամ այլ պարենային ապրանքների արտահանման վրա. Ոմանք կարծում են, որ ցորենի մատակարարման ցնցումը կարող է հանգեցնել գների աճին, դեֆիցիտին և նույնիսկ սոցիալական անկարգություններին այն երկրներում, որոնք մեծապես կախված են Ուկրաինայից և Ռուսաստանից ներմուծումից, հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:  

Եգիպտոսը, Թունիսը և Ալժիրն արդեն սկսել են զգալ ցորենի դեֆիցիտ, քանի որ մեծապես կախված են ուկրաինական ցորենից։ Եգիպտոսի համար դա աղետալի է: Եգիպտոսը ցորենի աշխարհի խոշորագույն ներկրողն է և ներմուծման 60 տոկոսը ստանում է Ռուսաստանից, իսկ 40 տոկոսը՝ Ուկրաինայից։ Այդ իսկ պատճառով Եգիպտոսը արգելել է ցորենի, ալյուրի, ոսպի և լոբի արտահանումը արաբական աշխարհի ամենաբնակեցված պետության պարենային պաշարների հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին:

Հյուսիսային Աֆրիկան միակ տարածաշրջանը չէ, որ տուժել է ցորենի պակասից։ Ինդոնեզիան ուկրաինական ցորենի երկրորդ խոշոր գնորդն է աշխարհում, և դրանից կախված են նաև Պակիստանը, Թուրքիան և Կենտրոնական Ասիայի և Սահարայից հարավ գտնվող մի շարք երկրներ: Բացի այդ Ինդոնեզիան՝ որը հանդիսանում է  արմավենու յուղի համաշխարհային առաջատար արտադրող, խստացրել է արտահանման սահմանափակումները։

Մի շարք երկրների ավելի քան 250 փորձագետների կողմից ստորագրված հայտարարության մեջ առաջարկում են կարճաժամկետ ցնցումներին դիմակայելու երեք լծակ՝ միաժամանակ ապահովելով մարդու առողջությունը և երկարաժամկետ կայուն զարգացումը.

1. Եվրոպայում և բարձր եկամուտ ունեցող այլ երկրներում ավելի քիչ կենդանական արտադրանքով ավելի առողջ սննդակարգի անցման արագացում, ինչը կնվազեցնի կենդանիների կերերի համար անհրաժեշտ հացահատիկի քանակը.

2. Լոբազգիների արտադրության ավելացում և ԵՄ գյուղատնտեսական քաղաքականության հետագա կանաչապատում, ինչպես նաև նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից ազոտական պարարտանյութերից կամ բնական գազից.

3. Սննդամթերքի թափոնների քանակի կրճատում, քանի որ, օրինակ, միայն ԵՄ-ում վատնված ցորենի քանակը մոտավորապես համարժեք է Ուկրաինայի ցորենի արտահանման կեսին:

Եվրոպական կառավարությունների հետագա կարճաժամկետ գործողությունները պետք է ներառեն Պարենի համաշխարհային ծրագրին դրամական միջոցների տրամադրում, ներառյալ սննդամթերքի առևտուրը դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, ասվում է հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, գյուղատնտեսական քաղաքականություն մշակողները, ինչպես երկուշաբթի օրը կայացած ԵՄ նախարարների հանդիպումը, չպետք է հրաժարվեն կայուն գյուղատնտեսական պրակտիկաներից միայն հացահատիկի արտադրությունը մեծացնելու համար, պնդում է գիտնականների թիմը:

Պարենային ճգնաժամի դեպքում ամենավատ հնարավոր քայլը կլինի այն, որ հարուստ երկրները դադարեցնեն կամ խիստ սահմանափակեն հիմնական մշակաբույսերի արտահանումը: Այս սցենարը նկատվեց ,օրինակ, 2008 թվականին, երբ տասնյակ երկրներ խստորեն սահմանափակեցին հիմնական բերքի արտահանումը , ինչը հարուցեց սննդամթերքի անկարգություններ Եգիպտոսում: Համաշխարհային պարենային ճգնաժամը չի կարող շտկվել մեկ օրում, սակայն հարուստ երկրները կարող են շատ բան անել՝ կանխելու համատարած սովը և դրա առաջացրած անկայունությունը:

Այսպիսով ցորենը, առավել քան երբևէ, դառնում է աշխարհաքաղաքական խնդիր։ Որովհետև այս ամենի հետևում մնում է նաև այն հարցը, թե ինչպես են երկրները դիրքավորվելու ռուսական շուկայի նկատմամբ, և կշարունակվի՞ արդյոք ռուսական հացահատիկի արտահանումը։

Հեղինակ՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                                           

Generalnews.am