«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քելբաջարը, Լաչինը և Աղդամը եթե չեղան, վերջ, Արցախը կմահանա. Մհեր Հակոբյան

11/11/2020

Արցախը մահացու վերք է ստացել, սակայն նրան դեռ կարելի է փրկել: Նոյեմբերի 15-ին մենք բոլորս ռիսկ ենք անում վերջին, վերջնական և մահացու հարվածը հասցնել Արցախին՝ Քելբաջարը, Լաչինը և Աղդամը եթե չեղան, վերջ, Արցախը կմահանա, ինչից հետո կսկսվեն հաշվարկվել արդեն Հայաստանի Հանրապետության մահվան ժամերը...

Ես չեմ կարող նման պայմաններում ապրել, ես ՉԵՄ ՈՒԶՈՒՄ նման պայմաններում ապրել, ես ՈՒԶՈՒՄ ԵՄ մեռնել:

Արդ, եթե նույնիսկ ՓՈՔՐԻԿ, չնչին շանս կա ԳՈՆԵ առնվազն Քելբաջարը, Լաչինը և Աղդամը չհանձնել, ես այդ շանսը կօգտագործեմ: Հասկացեք, Արցախի մեռնելուց և Հայաստանի Հանրապետության՝ մահացու հարված ստանալուց հետո, նոյեմբերի երկրորդ կես, դեկտեմբերի սկզբից հետո ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ, ընդ որում խոսքն իմ ֆիզիկական գոյության մասին չէ, ես ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ որպես ՄԱՐԴ, ես կմեռնեմ, այդ դեպքում չեմ կարող, ես չեմ կարող ապրել...

Ապրել է պետք, պետք է ապրել և պետք է հաղթել: Ես տղերքի հետ իջնում եմ քաղաք՝ ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ!!

Փորձագետ Մհեր Հակոբյան