«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌՈՒՍՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ. ՊԱՏՄԱԲԱՆ

02/12/2020

Ընդհանրապես այն տեսակետն է իշխում, որ պատմությունը <<եթե>>>ներ չի սիրում։Եթե այդ տրամաբանությամբ դատենք կհեռանանք քննական֊վերլուծական պատմագրությունից և ճիշտ չենք ընկալի պատմության դասերը։ Որ չենք սխալվում բերենք մեկ օրինակ։Այսպես, եթե չլիներ ռուսական Հոկտեմբերյան հեղաշրջումը,որը Արևմտյան Հայաստանը և Հարավային Կովկասը դուրս թողեց ռուսական հսկողությունից,չէր ծնվի Հայաստանի առաջին Հանրապետությունը։Այն գոյատևեց ռուսական հեղափոխության տեղատվության և մակընթացության ընթացքում և 100 տարի առաջ, այս օրը խորհրդայնացվեց՝այդպես էլ հարևանների հետ չլուծելով տարածքային վեճերը։Հայ քաղաքական միտքը թույլ տվեց մի շարք սխալներ,ուշացումով կողմնորոշվեց դեպի խորհրդայնացման ուղին,որը նպաստեց նրան, որ ռուսները չկարողացան թուրքերին ստիպելու պահել 1914 թ.սահմանները։Եթե Վրաստանը ավելի շուտ խորհրդայնացվեր ՀՀ֊ից, մենք կկորցնեինք Լոռին։ԽՍՀՄ փլուզումից հետո, որին կրկին հաջորդեց տեղատվությունը,ծնվեց ՀՀ երրորդ հանրապետությունը։Այս անգամ այդ տեղատվությունը երկար տևեց։Այդ տեղատվության արդյունքում ծնվեց հայկական երկրորդ պետությունը,որը հակառակ դեպքում չէր լինի։Եվ հիմա կրկին սկսվեց ռուսական մակընթացությունը,դարձյալ թուրքերի հետ համախորհուրդ և որը ԱՀ ֊ից տարավ ավելի շատ, քանի որ առավելապաշտությամբ առաջնորդվեց հայ քաղաքական միտքը։Եթե չլիներ դա, ապա 20 տարուց առաջ արդեն ունենալ կարող էիր ավելի լայն սահմաններով Արցախ և նորմալ հարաբերություններ մեր հարևանների հետ։Եվ հիմա, երբ արդեն եղել է այն, ինչն անխուսափելի էր,շարունակում ենք ողբալ և մնալ զգացմունքային դաշտում բոլոր առումներով։Հիմա ով է մեղավորը՝ թուրքը, որն ավելի խելոք է գործել, թե մենք։Մենք սիրում ենք հայհոյել և երգել հաղթանակից առաջ և ոչ թե հետո։Իսկ ինչու՞, որովհետև չենք հասկացել <<եթե>>ների տրամաբանությունը։Ռուսը մի փոքր փոխված հիմնավորումներով եկել է նորից և նորից ի վնաս մեզ,բայց մեր քաղաքական մտքի ոչ ճկունության պատճառով դարձել է մեր խաղաղության երաշխավորը։Եվ հիմա եթե շատ նուրբ և ճկուն չլինենք, նոր տհաճ անակնկալններ կարող է բերել։Եթե նա հայտարարում է, որ Փաշինյանը դավաճան չէ, իսկ դու հակառակն ես պնդում, ստացվում է, որ ռուսն էլ է մեզ դավաճանել, քանի որ միասին են արել գործարքը։Իսկ Պուտինին դա ականջահաճո չէ։Խոսենք քաղաքական կոպիտ սխալներից չվարկաբեկենք մեզ։Արդեն հասկանանք, որ ՀՀ֊ում իշխանափոխությունը ռուսական դաշտում է։Ուրեմն խաղաղ և հանգիստ ամոքենք մեր վերքերը։Վերջապես վերլուծենք պատմությունը <<եթե>>ներով սկսվող հարցադրումներով և գործենք դրանց տրամաբանությամբ։