«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նավալնու «պրիչոսկան» խառնվում է` ԵԽ-ն ՌԴ-ի հանդեպ պատժամիջոց է կիրառում. Զոհրաբյանն առաջարկում է գերիների հարցով դիմել ԵԽ

30/06/2021

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում առանձնազրույց է ունեցել ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեիդովի հետ։

Նրա խոսքով` Ադրբեջանի դիրքորոշումը հայ ռազմագերիների հարցում շարունակում է մնալ անհանդուրժելի։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են: Պատգամավորն ասաց, որ ադրբեջանցի պատվիրակը հստակ նշել է, որ գերիների վերադարձի հարցով քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախի 75 տոկոս գրավյալ տարածքը։
Նա առաջարկեց խորհրդարանի անունից դիմել ԵԽ-ին՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը կասեցնելու համար։
«Նավալնու պրիչոսկան խառնվում է` ԵԽ-ն ՌԴ-ի հանդեպ պատժամիջոց է կիրառում, զրկում ՌԴ-ին ձայնի իրավունքից»,– հայտարարեց Զոհրաբյանը։