Ռադիկ Մարտիրոսյան. Հայաստանը լայն մասշտաբով զենք արտադրել կարող է միայն այլ երկրների հետ միասին
29/06/2021
Մեր երկիրն իր համեստ հնարավորություններով չի կարող ինքնուրույն այնպիսի զենքի արտադրություն կազմակերպել, որն ունակ է լուծել երկրի պաշտպանության բոլոր խնդիրները, եւ որը կարելի է նաեւ վաճառել:
Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ըստ նրա, նման մասշտաբի զենքի արտադրությունը չի կարող կազմակերպվել սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների կողմից: «Այլ հարց է, որ նման երկիրը, այլ երկրների հետ միասին, կարող է իր մասնակցությունն ունենալ: Նման փորձ հայ գիտնականներն ունեն»,- հավելեց Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ աշխարհում զենքի վաճառքով զբաղվում է ընդամենը 5 երկիր: