«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը քիչ հետո կլինի Ազգային ժողովում. նրա անվտանգության աշխատակիցներն արդեն խորհրդարանում են

16/11/2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ հետո կլինի Ազգային ժողովում։

Ինչպես հաղորդում է ArmDaily.am-ի թղթակիցը Ազգային ժողովից, այժմ խորհրդարանում են վարչապետի անվտանգության աշխատակիցները։ Պատգամավորներից մեկն էլ քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը կավարտվի 13։30-ին, իսկ վարչապետի հետ հանդիպումը նախատեսված է 14։00-ին։

Նշենք, որ Ավինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Հայաստանյան մի շարք կուսակցություններ նոյեմբերի 11–ից հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք նաև, որ մի շարք Իմքայլական պատգամավորներ վայր են դրել իրենց մանդատները կամ հայտարարել խմբակցությունից դուրս գալու մասին։