«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում էր ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հետագա եռակողմ բանակցություններին. Աթանեսյան

21/02/2021

1997թ. փուլային տարբերակով հայկական վերահսկողության տակ էր մնում նախկին ԼՂԻՄ-ը եւ Լաչինի ամբողջ շրջանն ընդգրկող 6 000 քկմ. տարածք, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում էր ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հետագա եռակողմ (ԼՂ-Ադրբեջան-Հայաստան) բանակցություններին: Այս տարբերակը մերժվեց երկու պատճառաբանությամբ՝ հստակ չէ ԼՂ կարգավիճակը, պետք է ձգտել Քելբաջարը նույնպես հայկական վերահսկողության տակ պահելուն: Ոչ լրիվ մեկ տարի անց Հայաստանը պաշտոնապես համաձայնեց ԼՂ Ադրբեջանի հետ ,,ընդհանուր պետության,, առաջարկին: Սկզբունքորեն դա նույն լայն ինքնավարության կարգավիճակն էր: Նոր առաջարկության մեջ խոսք չկար Քելբաջարը հայկական վերահսկողության անցնելու մասին: Ավելին, Լաչինի ամբողջ շրջանի փոխարեն ԼՂ-ն Հայաստանին պետք է կապվեր միջանցքով, ոչ միջանցքային հատվածները ենթակա էին Ադրբեջանին վերադաձի: Այս առաջարկությունն ընդունեց նաեւ ԼՂՀ-ն, բայց Ադրբեջանը մերժեց: Հիմա հարց, ԼՂ կարգավիճակի անորոշության եւ Քելբաջարի վերադարձի դեմ ընդվզած ուժերն ինչու՞ համաձայնեցին ԼՂ-Ադրբեջան ,,ընդհանուր պետության,, եւ նաեւ Քելբաջարի ամբողջ շրջանն ու Լաչինի ոչ միջանցքային հատվածներն Ադրբեջանին վերադարձնելու տարբերակին, որը թե քաղաքական, թե իրավական, թե անվտանգային առումներով նախորդից վատն էր: Եւ, ամենակարեւորը՝ քաջ գիտակցելով, որ Ադրբեջանը իր սահմանադրությանը հակասող՝ ԼՂ որեւէ կարգավիճակի երբեք չի համաձայնի այլեւս, եթե ,,ընդհանուր պետությանը,, մերժել է, քսան տարի ի՞նչ ակնկալիքներով էին բանակցում: Մանավանդ որ ուժերի հարաբերակցությունը շատ նկատելիորեն փոխվում էր հօգուտ Ադրբեջանի:

Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուկյան էջ