«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախառովան ասել է, թե որտեղ է տեղակայվելու ռուս-թուրքական կենտրոնը

11/11/2020

Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում ու կապ չունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է Analitik.am-ը:

«Պետք է հստակ հասկանալ, որ խոսքը չի վերաբերում խաղաղապահ ջանքերին, ինչի մասին կա հայտարարությունում: Դա այլ առաքելություն է: Պետք է դրանք տարանջատել, դրանք տարբեր բաներ են»,-ասել է նա:

Զախարովան հատուկ ընտգծել է, որ այն տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում: