«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարուստները հայրենիք չունեն, որ երկիրն էլ գնան`իրենց հայրենիքն է. Գարիկ Քեռյան

12/02/2024

Բոլոր վերլուծական/ուղեղային հետազոտական կենտրոններում բարձրաձայնում են հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականության մասին, իսկ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում շատ ,,բովանդակալից,, և ,,վճռորոշ ,, ոմանց կարծիքով ,,ճակատագրական,, բանավեճ/քննարկումներ են ծավալվում: Օրինակ սեղանին աղ դնել, թե չդնել, Արարատ, թե Արագած, Հայոց, թե Հայաստանի, ասֆալտ, սպորտային դահլիճ, կախիչ, ուսուցիչների ատեստացիա, սահմանադրական հարցեր, կարմիր գծեր, եվրոմիությունը դուռը թակում է, բացել, թե չբացել և այսպես շարունակ: Նպատակ չունեմ այս ամենը մերժել կամ քննադատել, ի վերջո իրողություններ կան որոնց մասին լուրջ կարծիք արտահայտելուց առաջ պետք է ինքդ քեզ հարց ուղղես, արդյոք՞ դու տվյալ թեմայի մասնագետն ես, թե՞ ոչ: Սակայն մի երկրորդական գուցե և շատերի կողմից առհասարակ անկարևոր մի իրադարձություն հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում: 00oo000 պետհամարանիշի աճուրդում մասնակցության հայտ է ներկայացրել 98 քաղաքացի, մեկնարկային գինը 50 000$, թվում է, թե հազարերոդական նշանակության իրադարձություն է: Ինձ համար, սակայն հիշարժան է հայաստանյան հասարակության իրական դեմքը պարզելու համար: Եվ այսպես պետհամարանիշի գնից եկող քաղաքական և սոցիալական հետևություններ: Ազատ անկախ և սուպեր ազգային Հայաստանում ազգային հարստությունները և նյութական բարիքները տնօրինում են 98 ընտանիքներ, մնացյալը հանդիսատեսներ են: ,,Ժողովրդավար,, Հայաստանում նրանք են հարց լուծողները, սահմանադրություն, ազատություն և մնացյալը թատրոնի համար են: Հանրահայտ խոսք է, հարուստները հայրենիք չունեն, որ երկիրն էլ գնան իրենց հայրենիքն է: Քաղաքացիների 90% -ը ռեստորան գնալու հնարավորություն չունի, սեղանի աղի թեման էլ փակվեց: Նույնպես հանրահայտ խոսք է, որ աղքատներն էլ հայրենիք չունեն, ով կսիրի այն հայրենիքը որտեղ ինքը աղքատ է և ճնշված: Ուսուցիչների, թոշակառուների և այլոց թեման էլ փակվեց: Մյուս բանավիճային թեմաներն էլ կարելի է հեշտությամբ փակել: Այս է վայրի կապիտալիզմի հասարակարգը որի մեջ ընկղմվել ենք շուրջ երեք տասնամյակ: Միմիայն սոցիալիստական հասարակական տնտեսական հարաբերությունները, հիմնված դեմոկրատական սոցիալիզմի հայեցակարգի վրա, կարող են փոխել մեր երկրի դեմքը, առանց սոցիալական հավասարության և համընդհանուր բարեկեցության Հայաստանը զարգացման հեռանկար չունի: