«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ ԱԺ-ում կքննարկվի «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

13/12/2021

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Օրակարգում «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի լրացուցիչ քննարկման հարցն է։
Հիմնական զեկուցող՝ ԱՀ առողջապահության նախարար Մ․ Հայրիյան
Հարակից զեկուցող՝
1․ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա․ Հարությունյան
2․ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա․ Գրիգորյան