«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԳԿ-ն օգնում է Հայաստանին բարելավել սերմնաբուծության համակարգերը. փորձարկվում է քինոայի չորս սորտի սերմացու

15/07/2021

 Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տարածաշրջանային ծրագիր է իրականացնում չորս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Ինչպես հայտնում են ՊԳԿ Հայաստանի գրասենյակից, ծրագրի նպատակն է ընտրված երկրներում բարելավել սերմնաբուծական համակարգերը և զարգացնել ազգային կարողությունները սերմերի բավարար մատակարարում ապահովելու, որակի վերահողության ապահովման համար՝ սերմերի հավաստագրման համակարգերի կատարելագործում և զարգացում։: 

«Բարձրորակ, դիմացկուն սերմերի հասանելիությունը բարելավելու նպատակով, միջոցառումներն ուղղված են նոր սորտերի փորձարկմանը և ներդրմանը, ինչպես նաև տեղական սորտերի վերակենդանացմանը, որը կբարձրացնի կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական բնակչության դիմակայունությունը»,- նշել է ՊԳԿ Հայաստանի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։ - «Այս առումով, նախագիծն արձանագրում է տարածաշրջանում պարենային համակարգերի վերափոխման առաջին քայլը՝  հասնելու առավել կայունության, բարելավելու պարենային անվտանգությունը, գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների և մրցունակության բարձրացման համար»:

Ըստ աղբյուրի՝ ծրագրում ընդգրկված մյուս երկրներն են՝ Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Տաջիկստանը, որոնք բոլորն էլ կանգնած են կլիմայի փոփոխության նմանատիպ ռիսկերի առաջ, քանզի այդ երկրների գյուղատնտեսական արտադրանքը մեծապես կախված է ոռոգումից, եղանակային պայմաններից, գենետիկական ռեսուրսների պատշաճ կառավարումից, հողերի և ջրերի կառավարումից: 

«Այս առումով, սերմնաբուծական համակարգերը և կլիմայի փոփոխությունը, որոնք ազդում են այս երկրներում պարենային անվտանգության և գյուղական աղքատության վրա, գյուղատնտեսական արտադրանքի խոցելիության հիմնական խնդիրն են:

Հետևաբար, այս նախագիծը նաև աջակցում է բարձրորակ և դիմացկուն սորտերի սերմերի օգտագործմանը`սելեկցիայով զբաղվողներին և սերմարտադրողների կարողությունները հզորացնելու միջոցով` կլիմայադիմացկուն սերմնաբուծական համակարգերի ապահովման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՊԿԳ-ի Հայաստանի գրասենյակից նաև հայտնում են, որ այս գարնանը ծրագրի շրջանկաներում Հայաստան են ներմուծվել քինոայի (սագախոտ) չորս սորտերի սերտիֆիկացված սերմեր (Blanca de Juli, INIA 420 Negra Collana, INIA 415 Pasankalla և Kankolla): Շուրջ 1200 մ2 ընդհանուր մակերեսի վրա մայիսին ցանք է կատարվել: Հողակտորները գտնվում են Շիրակի մարզի Ախուրյանի, Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արարատի մարզի Դարակերտ համայնքների տարածքներում:  

Ծրագրի հիմնական գործընկեր ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ուշադիր հետևում է բույսերի աճին և պլանավորված ագրոտեխնիկական չափումների արդյունավետ իրականացման գործընթացին:

«Քինոայի այս սորտերը փորձարկվելու են երկրի ագրոէկոլոգիական գոտիներին հարմարեցնելու նպատակով ՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության ռազմավարության համատեքստում՝ որպես արտադրության այլընտրանք ներառելու համար, որը, քվինուայի բարձր սննդարար արժեքի շնորհիվ, կնպաստի ընտանեկան գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության բարելավմանը», - նշել է Սերմերի գործակալության տնօրեն՝ Դավիթ Բաբայանը:

ՊԿԳ Հայաստանի գրասենյակի տեղեկացմամբ՝ քինոան սննդի այլընտրանքային աղբյուր է  հանդիսանում պարենային անբավարարությունից տառապող երկրների համար: Այն միամյա, ծաղկող բույս է, որը հիմնականում մշակվում է սննդում օգտագործվող սերմեր ստանալու համար,  որոնք հարուստ են շատ հատիկներից ավելի մեծ քանակությամբ  անփոխարինելի ամինաթթուներով,  դիետիկ մանրաթելերով, B խմբի վիտամիններով և սննդային հանքանյութերով: Այն նաև զերծ է սնձանից, ուստի կարող է այլընտրանք հանդիսանալ ցելյակիա հիվանդություն ունեցող մարդկանց համար: Այն ընդունակ է հարմարվելու տարբեր էկոլոգիական միջավայրերին և կլիմայական պայմաններին: Բույսը դիմացկուն է երաշտի, աղքատ հողերի և բարձր աղիության նկատմամբ, այն կարող է աճել ծովի մակարդակից մինչև չորս հազար մետր բարձրության վրա և կարող է դիմանալ ըստ Ցելսիուսի՝ - 8-ից մինչ 38 աստիճան ջերմաստիճաններին:

Ծրագիրը հաշվի է առնում կառավարության ոլորտի ներկայիս քաղաքականությունը և ռազմավարությունը և ծրագրի ավարտից հետո այդ գործընթացի շարունակականությունը երաշխավորելու համար՝ ինտեգրվելու է դրա շարունակական զարգացման գործողություններին: