«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատգամավորը հակամարտության մասին

23/10/2020

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվում է.

Դե ինչ...

Կարծում եմ, որ այսօրվա հայտարարությունները և իրադարձությունները ուրվագծում են հավանական զարգացումները՝  թուրք֊հայկական նոր պատերազմի շուրջ։

Նախ անդրադառնանք ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։

Տեսեք, եթե իջեցնենք բոլոր դիվանագիտական ելևէջները և ուսումնասիրենք բուն էությունը, ապա ստացվում է այսպիսի պատկեր։

1.Հայերի պայքարը Արցախում սկսել է այն դաժանություններից հետո, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանցիների ձեռքերով, այսինքն հայերի պայքարը արդարացված է նվազագույնը անվտանգության առումով և Ռուսաստանը հասկանում է լիովին պատճառահետևանքային բոլոր երանգները։

2.Ռուսաստանը չի կիսում Թուրքիայի տեսակետը, այսինքն ռուսները չեն ընդունում թուրքերի սադրիչ ներգրավածության փաստը պատերազմի մեջ։

Դրա հետ մեկտեղ հասկանալի է ,որ երբ Պուտինը վերհիշեց Հայոց ցեղասպանությունը (բառացի Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ահավոր հանցագործությունները հայերի հանդեպ), ապա պարզ է դառնում, որ Ռուսաստանը հստակ ուրվագծում է իր դիրքորոշման դիվանագիտական հենքը։

Այսինքն Ռուսաստանը  զբաղեցնում է բացահայտ հայամետ դիրքորոշում։

Մնացած մտքերը և խոսքերը ընդհամենը դիվանագիտական "անցավ" փաթեթավորման ձևաչափի մեջ պետք է դիտարկել։

2.Հայաստանի իշխանությունները առաջին անգամ հստակ և պարզ հայտարարեցին, որ կողմ են ռուս խաղաղապահների ներկայությանը Արցախում։

Իհարկե սա ամենակարևոր մեսիջներ ,հաշվի առնելով Պուտինի զուգահեռ հայտարարությունները։

Թուրքիան և իր ենթակայության տակ գտնվող Ադրբեջանը չի համաձայնվի միայն ռուսական խաղաղապահների ներկայությանը ,այլ ամեն կերպ «բրդելու» է առաջ թուրքերի «խաղաղապահ» զորքերի կրկին տեղակայմանը Արցախում։

Այստեղ միանշանակ ռուսական և հայկական կողմը կլինեն դեմ ,քանզի թուրքերի ուզածը հենց այն է ,որ իրենց դե ֆակտո  մասնակցությունը պատերազմի մեջ իրենք լեգիտմացնեն ինչ որ մի կերպ, իսկ ամենահարմար տարբերակը դա իբր ռուսների հետ համատեղ խաղաղապահ գործառույթները (մոտավորապես Սիրիայում գործող ռուս֊թուրքական համատեղ պարեկային համագործակծության տարբերակով)։

Հասկանալի է, որ Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիային ամրապնդվել տարածաշրջանում և դա ակնհայտ է։

Սրա հետ մեկտեղ մի բան էլ ֆիքսենք, թուրքերը այնուամենայնիվ չեն դադարի իրենց լիարժեք մասնակցությունը մեր դեմ պատերզմի մեջ և կփորձեն ուղղակի ընդլայնել իրենց դիվանագիտական ճակատը այս ուղղությամբ։

Օրինակ Թուրքիան սկսում է իբր զորավարժություններ ի սատար Ադրբեջանի...

Համոզված եմ, որ թուրքերը այս քայլով ցույց են տալիս ռուսներին, որ պատրաստ են ռուսների հետ ռազմական առճակատման, սակայն հաշվի առնելով Էրդողանի գործելաոճը կարծում եմ, որ սա ընդհամենը հերթական թուրքական «շուլեռության» փորձ է։