«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինձ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել իրենց մտահոգությունը Արտաշատի Բերքանուշ համայնքի տարածքում տեղի ունեցող ավտոտրանսպորտային պատահարների առնչությամբ. Է․ Մարուքյան

23/09/2020

Ինձ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել իրենց մտահոգությունը՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի մոտ 15-րդ կմ-ի վրա գտնվող՝ Արտաշատի Բերքանուշ համայնքի վարչական տարածքում շարունակ տեղի ունեցող ավտոտրանսպորտային պատահարների առնչությամբ։ Նրանց պնդմամբ՝ վթարների պատճառը չթույլատրված հատվածում այլընտրանքային ճանապարհ բացելն է, մասնավորապես՝ մեքենաների շրջադարձ կատարելու համար ճամփաբաժան երկաթները կտրելը։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ այդ հատվածից հիմնականում օգտվում են Բերքանուշ, Բաղրամյան, Դալար գյուղերի բնակիչները, նաև այդ հատվածով են գյուղացիներն անցկացնում իրենց անասունները։

Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Երևան ճանապարհահատվածում են գտնվում Մրգավան, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան գյուղերը և միայն Ազատավանի տարածքում կա գործող կամուրջ։

Մարուքյանը Նախարարին առաջարկել է  հետագա ավտովթարներից խուսափելու և քաղաքացիների տեղաշարժը դյուրացնելու նպատակով՝ կամուրջ կառուցել Բերքանուշ գյուղի հատվածում։