«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի

16/04/2021

Այսօր Հայաստանի ոստիկանություն է այցելել  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հիշատակել է բոլոր այն ծառայողներին, որոնք արցախյան պատերազմում զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը։

«Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով»,- տեղեկացնում են ոստիկանությունից։

Հարությունյանի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք նահատակվել են հանուն հայրենիքի։