«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ հասարակությունը չի ներելու նման դավաճանությունը․ Թուրք ագրեսորները վերահսկողություն են հաստատում տարածաշրջանի վրա

25/09/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, որ Բաքուն Ռուսաստանից տարբեր տեսակի զենքերի ձեռքբերման հայտեր է ուղարկել:
«Ադրբեջանը կզարգացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ և հայտեր է ներկայացրել ռուսական զենքի նոր մոդելների ձեռքբերման համար»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը National Defense ամսագրին տված հարցազրույցում, այս մասին հայտնում է infoteka24–ը:
Կարող է թվալ, որ դա զարմանալի չէ, քանի որ ինչպես ասում են `միայն բիզնես և ոչ մի անձնական բան: Այնուամենայնիվ, այս դեպքում մենք խոսում ենք ոչ թե անձնական, այլ ազգային արժանապատվության մասին:
Եթե ​​ավելի վաղ Ռուսաստանը վախ ու սարսափ էր ներշնչում իր հակառակորդներին նրանով, որ պատրաստ էր ցանկացած գործողություն ձեռնարկել իր շահերի համար, ապա թուրք-ադրբեջանական լոբբիի շնորհիվ Ռուսաստանը վերածվում է մի փոքր «վաճառականի»:
Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես է Մոսկվան համբերատար «կուլ տալիս» թուրք-ադրբեջանական նվաստացումները: Բավական է հիշել Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից խոցված ռուսական ինքնաթիռը, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը, Ադրբեջանի կողմից Հայաստանի երկնքում խոցված ռուսական ուղղաթիռը, Արցախում ռուս խաղաղապահների դեմ մշտական ​​հարձակումները, մեղադրանքներ հրադադարի մասին եռակողմ հայտարարության չկատարման, Ադրբեջանի ներխուժումը դաշնակցի տարածք, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը, Անկարայի մեղադրանքները Ղրիմի օկուպացիայի և Ռուսաստանում արգելված Ղրիմի թաթարների մեջլիսի ֆինանսավորման,, Արցախում խորհրդային հերոսների հուշարձանների ոչնչացում ադրբեջանական վանդալների կողմից: Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են Բաքուն և Անկարան ոտնահարում Ռուսաստանի ազգային արժանապատվությունը, սակայն, եթե ավելի վաղ թվում էր, որ Ռուսաստանը «կոշտ բռունցքով» կպաշտպանի իր պատիվը, այսօր Մոսկվան նախընտրում է «նստել տանը»: Թուրք ագրեսորները վերահսկողություն են հաստատում տարածաշրջանի վրա:
Մոսկվայի ողնաշարն էր, որ թույլ տվեց Ալիևին ոչ միայն չպատժվել համարձակ հարձակումների համար, այլև համարձակվել նրանից նոր զենք գնել:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան