«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բոլոր գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն. ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքեր

11/06/2021

Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված, ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն։
«Ազատության» հարցին՝ արդյոք հայաստանցի գերիների հարցը քննարկե՞լ է Բաքվում, Ռիքերն արձագանքեց. «Հստակորեն արտահայտել ենք նույն կետերը, որոնք առկա են մեր հրապարակային հայտարարությունների մեջ»։
Ֆիլիպ Ռիքերին Ազատությունը հիշեցրել է, որ Արցախի կարգավիճակի հարցը տակավին լուծված չէ։
Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։ Վստահ ենք, որ խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է, և պետք է վերադառնալ այդ գործընթացին, վերակենդանացնել այդ գործընթացը՝ գործնականում որքան հնարավոր է շուտ անդրադառնալ այս բոլոր հարցերին։