«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հիմա էլ Անգլիան մեջ ընկավ. Աշոտ Ներսիսյան

11/03/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է այն մասին, որ իրենք աջակցելու են Հայաստանին` «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում»: Հիմա հարց է առաջանում, նրանք ցանկանում են ՀՀ ազգային անվտանգությունն ապահովել, թե Հայաստանը զոհել հանուն Արևմուտքի անվտանգության:

Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք դարձնելով, նրանք կարող են զոհաբերել այն: Չմոռանանք, որ այսօր Պաղեստինի համար կռվող հրեաներին ժամանակին այդ տարածաշրջանը խոստացել են հենց անգլոսաքսերը, քանի որ Պաղեստինը նրանց բնօրրանն է: Մեզ էլ ժամանակին գցելով Լոզանում և գաղտնի պայմանագիր կնքելով Սովետական Ռուսաստանի հետ` լռելայն համաձայնվել էին Սևրի պայմանագրի չեղարկմանը, պայմանով, որ բոլշևիկները քարոզչություն չտանեն իրենց գաղութներում: Ինչ սին հույսերով ենք ապրում: