Ինչու վերաթաղեցին Մանուշյանին. Աշոտ Ներսիսյան
Ֆրանսիայի մեծերի պանթեոնում վերաթաղվեց Ֆրանսիայի գերմանական ռազմակալումից հետո ընդդեմ ֆաշիստների դիմադրական-պարտիզանական շարժման ղեկավարներից կոմունիստ Միսակ Մանուշյանը, որը մինչև այդ ռազմակալումը հալածվել էր նույն այդ Ֆրանսիայի իշխանությունների կողմից: Կոմունիստները, որոնք Արևմուտքի մոլի թշնամիներն էին և մասնավորապես Անգլիայի և Ֆրանսիայի «մյունխենյան» գործարքով հենց սկսվեց Հիտլերի կողմից Եվրոպայի զավթման պրոցեսը, որից զերծ մնաց միայն Անգլիան, և որը ԱՄՆ-ի հետ գնաց Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացմանը, քանի որ ԽՍՀՄ-ն արդեն վերականգնելով իր պետական սահմանները, մտնում էր Եվրոպա, չեն մեծարվել երբևէ նույն Արևմուտքի կողմից: Մանուշյանը, բնականաբար, անձ էր, որը լինելով կոմունիստ, գործում էր նաև հանուն կոմունիստական կուսակցության, հոգուտ Ֆրանսիայի ֆաշիստական լծից ազատագրվելով խորհրդայնացման: Տրամաբանորեն ստացվում է, որ Մանուշյանին նման պատվի արժանացնելով, Մակրոնը մեծարում է մի անձի, որն հակաարևմտյան գործիչ էր: Հաշվի առնելով, որ Ֆրանսիան այժմ ընդգծված հակառուս է, խիստ անտրամաբանական է փառաբանումը մի անձի, որը իր հայացքներով եղել է պրոխորհրդային և, ինչպես ընդունված էր ասել խորհրդային ժամանակներում, ընդդեմ կապիտալիզմի և իմպերիալիզմի դեմ մաքառող մարտիկ: Եթե այս ամենը գիտի Մակրոնը, ապա նա իր այս քայլով վարագուրում է մի նպատակ, նման քայլերի հանդեպ խիստ զգացմունքային հայերին ստիպում է հերթական խայծը կուլ տալ, խորացնելով հակառուսական տրամադրությունները և հասնել մեր կտրուկ հակառուսական որոշումներին, որը հղի է չափազանց վտանգավոր հետևանքներով: Շահարկվում է Մանուշյանի հայ լինելու հանգամանքը: Չմոռանանք, որ Ֆրանսիան 1921թ. հոկտեմբերին լքեց Կիլիկիան, ինչպես նաև նպաստեց, որ հայկական կողմը Գրանադայում Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, որի դիմաց Հայաստանը չստացավ իր երազած խաղաղության պայմանագիրը: Ֆրանսիան, ինչպես ԱՄՆ -ն ու Եվրոպական գլխավոր խաղացողները հասկանում են, որ ձախողվում է իրենց ուկրաինական սցենարը և մեզ դրդում են վտանգավոր խաղի`դարձնելով այս տարածաշրջանից ռուսների դուրս մղման գործակիցը, հանուն նավթային ու գազային շահերի, Աֆրիկայում կորցրած դիրքերի այստեղ վերականգնման ջանքերով պայմանավորված: Այն պայմաններում, երբ Արևմուտքը ստիպեց կորուստների դառնությունը ճաշակել Վրաստանին և Ուկրաինային, հիմա էլ նույնն ստիպում է մեզ: Հուզական բեմականացումները վարագուրապատում են մութ նպատակները: Իսկ մեր ժողովուրդը չափազանց զգայուն է և նման գործողություններով բավական հեշտ է նրա համար կուռք դառնալը: Աստված տա, որ սխալվենք մեր մռայլ երանգներով եզրակացությունների մեջ:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ