«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը պատժում է Ալիևին. Փորձագիտական ​​եզրակացություն

04/06/2021

Հայաստանի հանրային խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անկարան շատ հետաքրքիր քայլ է արել՝ իբրև թե եղբայրաբար, բայց հայտարարել է, թե հումանիտար օգնություն է տրամադրել Արցախյան վերջին պատերազմում զոհված 6000 ադրբեջանցիների ընտանիքներին։ Սա այն դեպքում, երբ Ալիևը թաքցնում է պատերազմի զոհերի իրական թիվը, ու դրա մասին շատ է տեղեկություն եղել։ Պատժո՞ւմ է Էրդողանը Ալիևին։ Հիմքեր ունի։ Մայիսի 12-ին Էրդողանը պետք է ժամաներ Ադրբեջան ու Իլհամի հետ միասին լիներ Շուշիում։ Չեկավ։ Նույն օրվա նախաշեմին տարածաշրջանային այց է կատարում Սերգեյ Լավրովը, ով Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարում է, թե սահմանային հարցերը հնարավոր է ճշտել․․․ Լավրովի ոտքը քաշելուց հետո Ալիևը մայիսի 12-ին ներխուժում է Հայաստանի տարածք։ Եթե Էրդողանը չչեղարկեր իր այցը կամ Ալիևը նրան չասեր դրա աննպատահամարմարության մասին, լիներ Շուշիում, ստացվելու էր, որ Հայաստանի սահմանախախտման թիկունքում որպես հրահրիչ ու սադրող կանգնած է Էրդողանը․․․ Ես չգիտեմ, միգուցե նա նույնպես կա, մանավանդ որ հայերին պատժելու պատճառ ունի՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը․․․ Միգուցե Անկարան ու Բաքուն միասի՞ն կազմակերպեցին ու քաջալերեցին Հայաստանի սահմաններից ներս ներխուժումը, որ մեղադրանքը մնա Ռուսաստանի վրա, ում արտգործանախախարը այցելել էր Բաքու, խոսել սահմանների հետ կապված խնդրի մասին, ու նրա այցին հաջորդեց ագրեսիան։ Իսկ միգուցե Ռուսաստա՞նն էր բզբզում, որպեսզի դա տեղի ունենար, Էրդողանը մայիսի 12-ին գար Շուշի ու ստանձներ իր հրահրածի պատասխանատվությունը, մանավանդ որ դրանից շահառուն կրկին Մոսկվան կարող էր լինել՝ ի դեմս դեմրակցիայի եռակողմ հանձնաժողովների․․․ Թե որ տարբերակն է՝ շատ կարևոր է հասկանալ։ Մի բան պարզ է, որ Էրդողանը անմեղ տեսքով բացահայտում է, որ Ալիևը ստում է իր հասարակությանը և զոհերի թիվն ամենևին 2000-ի շրջանակում չէ․․․ Իսկ Էրդողանի այցը, եթե չեմ սխալվում, նախատեսվում է հունիսի 16-ին․․․ Ի վերջո մոռանալ պետք չէ, որ Էրդողանը խոշոր հաշվով Արցախյան պատերազմից չստացավ այն, ինչ պլանավորում էր՝ թղթերով օրինականացված թուրքական ռազմական ներկայություն Անդրկովկասում, մասնավորապես Ադրբեջանում, դուրս է մնացել խաղաղապահության, ապաշրջափակման եռակողմ ձևաչափերից, դրա դիմաց շալակեց ԱՄՆ նախագահի Ցեղասպանության ճանաչումը, իսկ նրա առաջարկած 3+3 ֆորմատը չընդունվեց ոչ Հայաստանի, ոչ էլ անգամ Վրաստանի կողմից․․․ Հրապարակում միայն Ռուսաստանի 3-յակ ֆորմատն է․․․
Այն ինչ կատարվում է, անպատկերացնելի բարդ խաղ է, որից այդքան հեշտ գլուխ չես հանի
Լրացղում։ TRT փոփոխել է տեքստը, թե 6000 նվեր է ուղարկել։ Ակնհայտ է, որ Բաքվից զանգ եղած կլիներ․․․ "Վրիպակը" լուրջ հետևանքներ կարող էր բերել:

Возможно, это изображение (один или несколько человек и текст)