«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արվեստագետները նամակը հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն

01/12/2020

Արվեստագետները Ադրբեջանում գտնվող հայ գերիներին անհապաղ վերադարձնելու վերաբերյալ նամակը փոխանցեցին ԱՄՆ դեսպանատուն։ 

Լրագրողների հետ զրույցում արվեստագետներն ասացին՝ այս գործընթացում կառավարությանը չեն վստահում.

«Քա՞նի օր է անցել փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Ունե՞նք վերադարձած գոնե մեկ գերի, ո՛չ։ Ուրեմն եկեք շարունակենք մեր արածը, միգուցե կարողանանք մի կաթիլ ավելացնենք այն գործընթացին, որը հուսով եմ՝ արվում է։ Մենք փորձում ենք չխանգարել, հակառակը՝ բերել մեր օժանդակությունը»,-ասաց Հրանտ Թոխատյանը։

Նշենք, որ արվեստագետները նախորդող օրերին նույնաբովանդակ նամակներ են հանձնել նաև ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ։

Աղբյուր` Փաստինֆո