«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը պատրաստվում է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

11/11/2020

ԱՄՆ դատարանները քննարկում են նախագահական ընտրությունների արդյունքներին առնչվող հայցերը, որոնք, ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների, շահել է դեմոկրատ Ջո Բայդենը: Նա արդեն հայտարարել է, որ շահել է քարոզարշավը՝ ապահովելով ընտրությունների համար անհրաժեշտ քանակի ընտրական ձայներ, գրում է Euronews-ը:

Ընտրությունների օրվանից անցել է մեկ շաբաթ: Այդ ամբողջ ընթացքում Թրամփը պնդում է, որ իր ձայները գողացել են: «Մենք կհաղթենք»,- գրել է նա երեքշաբթի օրը Twitter-ի իր էջում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, պատասխանելով անցումային գործընթացի վերաբերյալ լրագրողների հարցին՝ ասել է. «Տեղի կունենա իշխանության սահուն փոխանցում Թրամփի երկրորդ վարչակազմին»: Այնուհետև ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավելել է.

«Մենք պատրաստ ենք: Աշխարհը հետևում է, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում: Մենք կհաշվենք նախագահական ընտրություններին տրված բոլոր ձայները: Կա գործընթաց, և սահմանադրությունը հստակ նախանշում է դա»:

Ջո Բայդենն էլ ասում է, որ նոյեմբերի 3-ի ընտրությունները կայացել են և իշխանության փոխանցման գործընթացը հնարավոր չէ կասեցնել: Կապիտոլիումի սահմաններից դուրս շինարարները կառուցում են հարթակն ու ամբիոնը նոր նախագահի երդմնակալության համար: Արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am