«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչքան կարելի է չտեսնել ճշմարտությունը

27/08/2022

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա․Ներսիսյանը գրառում է կատարել այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի կողմից Ֆիլիպ Ռիքերին,որը ներկայացվում փորձառու դիվանագետ,Հարավային Կովկասում բանակցող և Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու փաստը բուռն ոգևորություն է առաջացրել հայ որոշ քաղաքական շրջանակներում: Ադրբեջանի կողմից դրա ցավագին ընդունումը բավականին նպաստեց դրան:Վերջինիս դատապարտող հայտարարությանը ԱՄՆ պատասխանում, սակայն, ոչինչ ոգևորող կար հայկական կողմին, որ նա Արցախի հարցում պաշտպանելու է տեղի հայության շահերը,այլ միայն, որ դրա նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է:Իսկ մենք սիրում ենք ամեն ինչ տեսնել մեր օգտին`էլ ինքնորոշման ճանաչում,էլ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, այսինքն մեր  երազանքների իրականացում: Անշուշտ, միայն ողջունելի կլինի,որ Արցախյան հարցում վերականգնվի Մինսկի խմբի ձևաչափը:Բայց եթե դրան հավատում է Բլինքենը, ապա հաստատ նա կզրկվի ԱՄՆ թիվ 1 դիվանագետի իր առաքելությունից:Միթե ակնհայտ չէ, որ այս տարածաշրջանը փորձում է խառնել` Ռուսաստանի դեմ իր որդեգրած ռազմաքաղաքական նպատակադրումների շրջանակում: Անշուշտ, Ռուսաստանին նույնպես մեր ցավը չէ, որ չի թողնում գիշերը հանգիստ քնել, բայց միթե կարելի է այդքան արագ մոռանալ, որ Մինսկի համանախագահող բոլոր երկրները միշտ բանակցել են ազատագրված տարածքները Ադրբեջանին թողնելու օգտին, իսկ 44-օրյա պատերազմից հետո խնդիրը գլխավորապես անցել է ռուսական դաշտ:Եթե ռուսներն այստեղից հեռանան էլ, որի հնարավորությունն աննշան է,Արևմուտքը խնդիրը չի կարգավորելու հօգուտ մեզ և ի վնաս Ադրբեջանի:Գործելու է նույն կերպ, ինչպես ռուսները: Կարող է որևէ մեկը մեջբերել մի հայտարարություն ԱՄՆ կամ Արևմուտքի կողմից, որով դատապարտվում է Բերձորի, Աղավնոյի կամ Սուսի հայաթափումը:Որտեղի՞ց:Ուրեմն, ի՞նչ եք այդքան ոգևորվել, ինչու ՞ եք ժամանակից առաջ ընկնում: Լուռ և համբերատար եղեք, էլի:Մեր ցավը դարձյալ շահարկում են,իսկ մենք հեքիաթներ ենք հյուսում: Ճշմարտությունը պետք է ներկայացնել ինչպես կա և ոչ թե այն մատուցել համաձայն ցանկությունների:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան

Generalnews.am